Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի առաջիկա ծրագրերը
Քաղաքական
12:04 06/07/2019
ԼՂՀ

Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի առաջիկա ծրագրերը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխնացմամբ՝ ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:

Իր խոսքում նախարարը նշել է, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:

Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։ 

Placeholder
Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի առաջիկա ծրագրերը