Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին
Քաղաքական
18:00 09/07/2019
Տարածաշրջան

Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին

Այսօր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքվում նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում։

Անդրադառնալով տարածաշրջանում կայունությանը, Տուսկը նշել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:

«Չկա ռազմական լուծում, այլ միմիայն միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում: ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և նրանց ուշադրությանը՝  Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված արդար և երկարատև կարգավորմանը:

Մենք գնահատում ենք լարվածության ընդհանուր անկումը, բայց, ինչպես  համանախագահները, մենք մտահոգված ենք շփման գծում վերջին կորուստներով: Զսպումը կարևոր է, ինչպես նաև խաղաղության ու արդյունավետ բանակցություններին նպաստող բարենպաստ մթնոլորտի վերականգնման միջոցները։

ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված աշխատանքներին և պատրաստ է աջակցել՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասել է Դոնալդ Տուսկը։

Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և վաղն արդեն կհանդիպի ՀՀ իշխանությունների հետ ու հանդես կգա մամուլի ասուլիսով։

 

Placeholder
Դոնալդ Տուսկ․ ԵՄ-ն պատրաստ է աջակցել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին