ՊՆ-ի «Ուրալ» է կողաշրջվել
Օրվա թեմա
10:52 09/07/2019
Հայաստան

ՊՆ-ի «Ուրալ» է կողաշրջվել

Երեկ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասի «Ուրալ» մակնիշի  ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել և մոտեցրել ավտոքարշակին:
 

Placeholder
ՊՆ-ի «Ուրալ» է կողաշրջվել