Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շտապբուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։
«Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ։
Անհրաժեշտության դեպքում զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով, կամ 010-54-40-58 համարով»,-հայտնում են քաղաքապետարանից։
Արտակարգ իրավիճակների նախարարություն էլ կոչ են անում խուճապի չմատնվել։
Համատարած հոսանքազրկումներ.խուճապի չմատնվելով` պետք է զգոն լինել
«Եթե հովհարային անջատումը զանգվածային բնույթ է կրում, ապա պետք է սահմանափակել գազի, վերելակների, ջերմագեներատորային սարքավորումների օգտագործումը, քանի որ էլեկտրական սարքավորումների միացված լինելու դեպքում հնարավոր է սարքի խափանում տեղի ունենա»,- մասել է ԱԻՆ ՃԿԱԿ-ի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։
Նրա խոսքով` հոսանքազրկման դեպքում պետք է հնարավորինս զգույշ օգտվել ստորգետնյա անցումներից: