10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է կինո
Մշակույթ
09:25 10/07/2019
Աշխարհ

10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է կինո

Իտալացի դերասանուհի 85-ամյա Սոֆի Լորենը համաձայնվել է 10 տարվա  ընդմիջումից հետո նկարահանվել «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմում։

Լուսանկարում Լորենը անսովոր կերպարով է՝ հաշմանդամի սայլակով, առանց վառ դիմահարդարման և փարթամ մազերի։  Լուսանկարներն արված են իտալական Բարի քաղաքում։ Դերասանուհին ողջ ամռան ընթացքումնկարահանվելու է։

vm.ru  կայքի հաղորդմամբ, «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմը հիմնված է ֆրանսիացի գրող Ռոման Գարիի համանուն վեպի վրա։ Այն պատմում է արաբ տղայի մասին, որն ապրում է մանկատանը։ Ֆիլմից այլ մանրամասները չեն հաղորդվում։

Placeholder
10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է կինո