Բակո Սահակյանն ընդունել է արցախցի մեդալակիր մարզիկին
Սպորտ
18:38 11/07/2019
Հայաստան

Բակո Սահակյանն ընդունել է արցախցի մեդալակիր մարզիկին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանին և նրա մարզիչ Էռնեստ Միրզոյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհավորել է Դավիթ Գրիգորյանին և Էռնեստ Միրզոյանին գրանցած հաջողությունների կապակցությամբ՝ դրանք համարելով նշանակալի իրադարձություն մեր հանրապետության սպորտային կյանքում, և հույս հայտնել, որ ապագայում կգրանցվեն ավելի մեծ արդյունքներ:

Հանդիպմանը ներկա էին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը:

Placeholder
Բակո Սահակյանն ընդունել է արցախցի մեդալակիր մարզիկին