Ֆրանսիան թռիչքներից որոշել է էկոլոգիական հարկ գանձել
Տնտեսություն
11:42 11/07/2019
Աշխարհ

Ֆրանսիան թռիչքներից որոշել է էկոլոգիական հարկ գանձել

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ 2020 թվականից երկիրը կներդնի 1,5-18 եվրոյի չափով էկոհարկ՝ օդային ճանապարհորդության համար: Էկոհարկը կանդրադառնա Ֆրանսիայից մեկնող բոլոր չվերթների վրա: Այս մասին գրում է Le Figaro-ն։

Ուղևորներին առաջարկվում է լրացուցիչ վճարել 1.5 եվրո` էկոնոմ դասով ներքին և եվրոպական թռիչքների տոմսերի համար, իսկ բիզնեսի դասի դեպքում՝ 9 եվրո: Եթե թռիչքը կկատարվի Եվրամիության սահմաններից դուրս, ապա հարկը կլինի մինչև 3 եվրո էկոնոմ դասի ուղևորների համար և մինչև 18 եվրո՝ բիզնես դասի համար:

Նախատեսվում է, որ այս էկոհարկը 2020 թվականից կբերի մոտ 182 միլիոն եվրո, որն ուղղվելու է  տրանսպորտային էկոենթակառուցվածքների զարգացմանը։ Այս քայլի հիմնական նպատակներից է նաև կանխել կլիմայի փոփոխությունը։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը ավիացիոն աղտոտումը նվազեցնելու համար առաջարկել էր օդային վառելիքի մեկ լիտրը հարկել 33 ցենտով:

«Air France» ավիաընկերությունը հայտարարում է, որ էկոլոգիական հարկի ներդրումը կխանգարի ընկերության մրցունակությանը:

Placeholder
Ֆրանսիան թռիչքներից որոշել է էկոլոգիական հարկ գանձել