Պալմիրայի բարելիեֆները վերականգնվում են
Մշակույթ
10:11 12/07/2019
Աշխարհ

Պալմիրայի բարելիեֆները վերականգնվում են

Դամասկոսի ազգային թանգարանի վերականգնող մասնագետները սկսել են Պալմիրայի հնագույն բարելիեֆների վերականգնումը, որոնք վնասել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է թանգարանի տնօրեն Օման Սաադը։

Մասնագետները վերականգնում են արվեստի գործերը՝ հիմնվելով հին  լուսանկարների վրա։ Վերականգնման համար ռեստավրատորները օգտագործում են Պալմիրայից բերված կրաքար։

«Ցանկանում ենք պահպանել քանդակները հաջորդ սերունդների համար»,- ասել է ռեստավրատորներից մեկը։

Պալմիրայից բերվել է այն ամենը, ինչ հնարավոր է եղել։ Շատ քանդակներ ահաբեկիչներն առևանգել էին։ 10 հազար ցուցանմուշներից վերականգնվելու է մեկ  երրորդը։

Հուշարձանների վերականգնումը կատարվում է բացառապես Սիրիայի բյուջեի հաշվին։ Որևէ միջազգային կազմակերպությունից, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ից,  համաշխարհային պատմական ժառանգության վերականգնման համար գումար չի ստացվել։

«Կարծում եմ, սա քաղաքական հարց է։ Մինչ այդ նրանք օգնել էին՝ 2014-ին, 2015-ին, բայց այժմ նրանցից օգնություն չկա։ Դա վերաբեում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նաև այլ առաքելությունների, որոնք աշխատել են այստեղ»,- ասել է թանգարանի տնօրենը։
 

Placeholder
Պալմիրայի բարելիեֆները վերականգնվում են