Մերկելի համար փոխել են արարողակարգը
Քաղաքական
12:20 12/07/2019
Աշխարհ

Մերկելի համար փոխել են արարողակարգը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսը Բեռլինում բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգները: Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դա պայմանավորված է կանցլերի մոտ առաջացող դողով, որը 3 անգամ արդեն նկատվել է պետությունների ղեկավարների հետ կանգնած  օրհներգերը լսելու ժամանակ։ Այս մասին գրում է euronews-ը։

Նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ փոխվել է արարողակարգը։

Նշվում է, որ Մերկելը հանրությանը վստահեցրել է, որ ինքը պատասխանատվությամբ վերաբերվում իր առողջությանն ու համապատասխան քայլեր է ձեռնարկում: Նրա խոսքերով, նա շահագրգռված է այս հարցում ոչ միայն որպես կառավարության ղեկավար, այլ նաև որպես մասնավոր անձ:

Անցած ամսվա ընթացքում Մերկելը երեք անգամ ցնցվել էր․ հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ինչպես նաև հուլիսի 10-ին՝ Ֆինլանդիայի վարչապետի ընդունելության ժամանակ։

Placeholder
Մերկելի համար փոխել են արարողակարգը