Թեյլոր Սվիֆթն ամենահարուստ հայտնին է
Հասարակություն
09:00 12/07/2019
Աշխարհ

Թեյլոր Սվիֆթն ամենահարուստ հայտնին է

Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենահարուստ 100 հայտնիների վարկանշային ցուցակը։ Ցուցակի առաջատարն է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը նախորդ տարի երկրորդ տեղում էր։

Այս տարի 29-ամյա երգչուհին աշխատել է 185 միլիոն դոլար, նրա նոր՝  Reputation ալբոմին նվիրված  համերգային շրջագայությունը ԱՄՆ պատմության մեջ ամենաեկամտաբերն է եղել (շրջագայությանը հավաքվել է 226,1 միլիոն դոլար)։

Երկրորդ տեղում է ամերիկացի մոդել Քայլի Ջենները՝ 170 միլիոն դոլարով, երրորդ տեղում է ռեփեր Քանյե Ուեստը, որի եկամուտը կազմում է 150 միլիոն դոլար։ Լավագույն հնգյակում են է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (127 միլիոն դոլար) և բրիտանացի փոփ-կատարող Էդ Շիրանը (110 միլիոն դոլար)։

Ամերիկյան ռեալթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցակում 26-րդն է՝ 72 միլիոն դոլարով։ Նրա եկամտի հիմնական աղբյուրն է KKW Beauty ընկերությունը։

Ցուցակում ընդգրկվածներից շատերը երաժիշտներ (38 մարդ) և մարզիկներ (34 մարդ) են։


 

Placeholder
Թեյլոր Սվիֆթն ամենահարուստ հայտնին է