«Ժամանակ». Ցորենի ներկրման ցամաքային ճանապարհն էլ կփակվի
Օրվա մամուլ
10:11 13/07/2019
Հայաստան

«Ժամանակ». Ցորենի ներկրման ցամաքային ճանապարհն էլ կփակվի

«Ժամանակ» թերթը գրում է. ««Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից:

Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման: Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժամանակ». Ցորենի ներկրման ցամաքային ճանապարհն էլ կփակվի