Սանկտ-Պետերբուրգում բացված ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ նաև Հայաստանի ազգային պատկերասրահից
Մշակույթ
16:07 13/07/2019
Հայաստան

Սանկտ-Պետերբուրգում բացված ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ նաև Հայաստանի ազգային պատկերասրահից

Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում բացվել է «Երիտասարդների միություն» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային պատկերասրահից։ 

1910 թվականին ստեղծվել էր մի ասոցիացիա, որը միավորում էր ռուսական ավանգարդի ներկայացուցիչներին: Ահա այդ միության անդամների ստեղծագործությունները ցուցադրվում են առաջին անգամ՝ մեկտեղված մեկ վայրում: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս նոր հայացք նետել հասարակության գործունեությանը՝ որպես ռուսական ավանգարդի շարժիչ ուժ և գնահատել Սանկտ-Պետերբուրգի արվեստագետների ներդրումը քսաներորդ դարի ռուսական մշակույթի և արվեստի մեջ:

Ներկայացված են շուրջ 200 նկարներ, գրաֆիկական աշխատանքներ, հազվագյուտ արխիվային նյութեր՝ Ռուսական պետական թանգարանից, Սանկտ-Պետերբուրգի թատրոնի և երաժշտական արվեստի թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից, Լատվիայի պետական արվեստի թանգարանից, Եկատերինբուրգի գեղարվեստի թանգարանից, Ուլյանովսկի, Յարոսլավի արվեստի թանգարաններից եւ մի շարք այլ մասնավոր հավաքածուներից:

Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 2-ը:


 

Placeholder
Սանկտ-Պետերբուրգում բացված ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ նաև Հայաստանի ազգային պատկերասրահից