Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին
Սպորտ
15:04 15/07/2019
Հայաստան

Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ։

Ամերիկյան այդ քաղաքում իր ակումբի հետ մարզվող Մխիթարյանը հանդիպել է  հայ համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներին։

«Հաճելի հանդիպում Հայաստանի հյուպատոսի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած լուսանկարները վերնագրել է Մխիթարյանը։

Դրանցից մեկից դատելով նա իր մարզաշապիկն է նվիրել Արմեն Բայբուրդյանին։

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ն այսօր օրերին Լոս Անջելեսում է։ Մխիթարյանը հաճախ է լուսանկարներ հրապարակում մարզումների ընթացքից, ինչպես նաև ընկերների հետ։









Placeholder
Մխիթարյանը հանդիպել է Բայբուրդյանին