Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը
Մեծ Բրիտանիայի բնակիչները որպես իրենց ամենասիրելի նկարիչ նշել են խորհրդավոր անանուն փողոցային նկարիչ Բենքսիին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, YouGov-ի հարցման արդյունքները հրապարակել է The Sun-ը։
Հարցմանը մասնակցել է 2000 մարդ, որոնց խնդրել են նշել իրենց սիրելի նկարչին կամ քանդակագործին։ Արդյունքում Բենքսին հայտնվել է առաջին տեղում՝ գերազանցելով համաշխարհային դասականներ Լեոնարդո դա Վինչիին, Վան Գոգին, Մոնեին և Ռեմբրանդին։
Արվեստի վերաբերյալ ամսագրի խմբագիր Մել Շերվուդի կարծիքով, նման արդյունքը վկայում է, որ փողոցային արվեստը ժողովրդականություն է վայելում։ Նա նշել է, որ անանուն նկարիչը շատ բան է արել, որպեսզի ուղիղ իմաստով փողոցներ բերի պատկերասրահների և թանգարանների գանձերը։
Փողոցայի նկարչի իրական անունը դեռ մնում է գաղտնի։ Տարբեր վարկածներով, կարող է լինել Ռոբերտ Բենքսի, Ռոբին Կաննինգեմ կամ բրիտանացի երաժիշտ Ռոբերտ Դեկ Նայա։ Նկարչի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են սուր սոցիալական և մշակութային խնդիրներին, մշտապես հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում։