Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք
Մշակույթ
17:02 19/07/2019
Աշխարհ

Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք

ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Չուրիկովան, որը մոսկովյան  «Ռուսական երգ» թատրոնում բեմադրության ժամանակ վնասվածք է ստացել, գտնվում է  Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական վերակենդանացման բաժանմունքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բժիշկները նրա վիճակը գնահատել են  ծանր։ Դերասանուհու ամուսինը՝ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը նույնպես հաստատել է, որ նա վնասվածք է ստացել ներկայացման ժամանակ։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ականատեսները պատմել են, որ Չուրիկովան սայթաքել և ընկել է բեմից ներկայացման վերջում։ Հանդիսատեսը բարձրացրել  նրան ձեռքերի վրա և տարել ետնաբեմ։ Հանդիսատեսի մեջ եղել է բժիշկ, ով առաջին օգնությունն է ցուցաբերել։

Placeholder
Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք