Թե բա՝ Սևանը մաքրվում է
Հասարակություն
13:55 22/07/2019
Հայաստան

Թե բա՝ Սևանը մաքրվում է

Սա վերջին պաշտոնական հաղորդագրությունն է։

Այ, Բայկալը՝ հա, բայց Սևանը հաստատ չէ։ Տեսնելու է դա էլ, հո ասելով չի։

Ու ինչն է անհարմար։
Երբ վարչապետի, ասել է՝ իշխանության դիրքորոշումը հակասում է անտառագողերի՝ ծառ կտրելու պատրաստակամ ու կրքոտ դիրքորոշմանը՝ էլի լավ է, ես գոհ եմ։ Բայց երբ  Սևանի շրջակա բնակիչները ճանապարհ են փակում, թե՝ եկեք Սևան, մեզ բիզնեսից մի զրկեք, լճի հետ ամեն ինչ կարգին է, ու Սասուն Միքայելյանն էլ միանում է իր ողջ «ժողովրդասեր» հոգով ակցիային, թե՝ այո, լավ է... ու պաշտոնական հաղորդագրությունն էլ գալիս է, թե՝ Սևանը մաքրվում է...  Շատ քիչ հույս է մնում, որ Սևանով կզբաղվեն։

Որովհետև եթե հիմա պաշտոնական դիրքորոշումը այսպիսին է՝ ջրիմուռ է, կծաղկի էլ, կպտղի էլ, անց կկենա էլ, ապա վաղը այս տեմպերով կլինի՝ ճահիճ է, հող կդառնա, կցանենք... օյ, կներեք՝ կոկորդիլոս կպահենք։

Հարցնող լինի՝ կովերը սատկում են, ժողովուրդը ուզում է ժողովրդին խաբած լինի, թե՝ եղի՞նջ են կերել։  Ինչու եք կովերին տանում Սևան թրիքելու, որ ջուր էլ խմեն, սատկեն, դուք էլ ձեր մի մատ բիզնեսի խաթեր համար մարդկանց  աչքերին թոզ փչեք, թե բա՝ եղինջ։

Մենք մեզ խաբում ենք, վաղվա մասին չենք մտածում, սևանցին Սևանը չի սիրում, ու ուզում ենք, որ իշխանությունները (որ մեկն էլ լինի) մեզ սիրի ու մեր վաղվա ու ուրեմն այսօրվա մասին մտածի՞։ Չկա նման բան։ «Սևանը մաքրվում է»։

Ամոթ է, ամոթ։ Սա ինչ համահայկական մեդիտացիա է, թե՝ ամեն ինչ լավ է։

Ու, ոչ, ձայնս տաք տեղից չի գալիս։ Եռում է, եռում։

Անահիտ Ոսկանյան

Placeholder
Թե բա՝ Սևանը մաքրվում է