Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վերջին շրջանում զգալի ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, սակայն դրանում միայն ոստիկանությանը մեղադրել, ճիշտ չի լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Նրա խոսքով՝ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև գերատեսչություններ, որոնք ուղիղ կապ ունեն այս ամենի հետ. «Խնդիրներից են վատ լուսավորություն, ճանապարհների վատ լինելը, նշանների բացակայությունը կամ չերևալը, եղանակային պայմաններ, տրանսպորտային միջոցների տեխնիկապես ոչ համապատասխան լինելը»։
Լրագրողի հարցին, թե ոստիկանությունը շարունակու՞մ է ասֆալտին փռելու իր գործողությունները, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը։ Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը։ Այն պահից, երբ խստացրել ենք մեր մոտեցումներ և դադարել հանդուրժող լինելն իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ՝ ՀՀ ավելի օրինապաշտ է դարձել»։