Նեթանյահու․ Առանց Իսրայելի Մերձավոր Արևելքը կընկնի «իսլամական ծայրահեղականների» ձեռքը
Քաղաքական
14:49 24/07/2019
Աշխարհ

Նեթանյահու․ Առանց Իսրայելի Մերձավոր Արևելքը կընկնի «իսլամական ծայրահեղականների» ձեռքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյուհուն հայտարարել է, որ Իսրայելը միակ ուժն է, որը պաշտպանում է Մերձավոր Արևելքը արմատական իսլամական զավթումից, պնդելով, որ Թել-Ավիվը ողջ տարածաշրջանի անփոխարինելի պաշտպանն է: Այս մասին գրում է RT-ն։

Նեթանյահուն իր այս մտքերով կիսվել է նախօրեին արաբ լրագրողների և բլոգերների պատվիրակության հետ հանդիպմանն Իսրայելում։

«Առանց Իսրայելի Մերձավոր Արևելքը կփլուզվի՝ իսլամական ծայրահեղական ուժերի լծի տակ։ Այստեղ ներկա լինելով՝ Իսրայելը կանխում է Մերձավոր Արևելքի փլուզումն ու արմատական իսլամիստների ձեռքում նրա հայտնվելը», - ֆեյսբուքում գրել է Նեթանյահուն։

Քնեսեթի մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայել այցելած արաբ լրագրողները եղել են Սաուդյան Արաբիայից, Իրաքից, Հորդանանից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Եգիպտոսից։

Placeholder
Նեթանյահու․ Առանց Իսրայելի Մերձավոր Արևելքը կընկնի «իսլամական ծայրահեղականների» ձեռքը