Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին
Քաղաքական
11:50 24/07/2019
Աշխարհ

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն իր տան դիմաց ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Այս մասին գրում է «Բի Բի Սի»-ն՝ վկայակոչելով Նավալնիի ինսթագրամի էջը։

«Ճիշտ են ասում, որ երբեմն սպորտը վնասակար է։ Տնից դուրս եկա վազելու և կնոջս համար ծաղիկներ գնելու։ Նրա ծննդյան տարեդարձն է այսօր։ Յուլյա, ողջույն, շնորհավոր տարեդարձդ։  Շքամուտքի մոտ հատուկ ջոկատայիններով մի փոքրիկ ավտոբուս էր, ինձ ձերբակալեցին»,-նշել է նա՝ ներողություն խնդրելով կնոջից։

Ձերբակալման պատճառն առայժմ անհայտ է։
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Алексей Навальный (@navalny) on

Placeholder
Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին