«Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել «իմքայլական» պատգամավորները Երևանի քաղաքապետի հետ
Օրվա մամուլ
09:50 25/07/2019
Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել «իմքայլական» պատգամավորները Երևանի քաղաքապետի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երևանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման:

Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երևանցիներին: Բայց երբ քննադատական որևէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք` հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ և արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, և սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել «իմքայլական» պատգամավորները Երևանի քաղաքապետի հետ