Լեոնարդո Դի Կապրիոյի տարօրինակ խնդրանքը
Մշակույթ
09:17 25/07/2019
Աշխարհ

Լեոնարդո Դի Կապրիոյի տարօրինակ խնդրանքը

Ամերիկացի դերասան, օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների ժամանակ խնդրել է թիմին խուսափել իր հետ տեսողական շփումից։ Դի Կապրիոն պահանջել է, որպեսզի իրեն մի քանի ժամով հանգիստ թողնեն և արգելել է նկարահանող խմբին նայել իր աչքերի մեջ։ news.ru-ն, հղում անելով  The Independent-ին, գրում է, որ դա դերասանին անհրաժեշտ էր, որպեսզի ավելի լավ մտներ իր կերպարի մեջ, զգալ իր հերոսին և ընկղմվել անսովոր մթնոլորտի մեջ։ 

Քվենտին Տարանտինոն ընդգծել է, որ Դի Կապրիոն հասել է այնպիսի բարձունքի, որ կարող է պահանջել ինչ  պետք է, համեմատել է նրան Ալ Պաչինոյի և Ռոբերտ  Դե Նիրոյի հետ։

«Այսօր նա ոտքերի վրա ամուր է կանգնած, ինչպես Ալ Պաչինոն  կամ Ռոբերտ Դե Նիրոն 70-ականներին, երբ նրանք ձգտում էին նկարահանվել տարեկան երկու ֆիլմում։ Նրանք անում էին այն, ինչ ուզում էին»,- ասել է Տարանտինոն։

Ռեժիսորն ընդգծել է, որ Լեոնարդո Դի Կապրիոն համարվում է «Հոլիվուդի վերջին կինոաստղը», քանի որ նա չի նկարահանվում սերիալներում, սուպերհերոսների մասին բլոկբաստերներում։

Placeholder
Լեոնարդո Դի Կապրիոյի տարօրինակ խնդրանքը