Շերեմետևոյում օդանավասանդուղքը հարվածել է Երևան թռչող ինքնաթիռին
Հասարակություն
13:16 25/07/2019
Հայաստան

Շերեմետևոյում օդանավասանդուղքը հարվածել է Երևան թռչող ինքնաթիռին

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ Մոսկվա-Երևան ինքնաթիռը պատրաստվելիս է եղել թռիչքի։ Այս մասին գրում է РБК-ն։

Ինքնագնաց օդանավասանդուղքը բախվել է Nordwind ավիաուղիների Boeing 737 ինքնաթիռին ու վնասել օդանավի երեսպատումը։

Nordwind ավիաընկերության մամլո ծառայությունը հայտնել է, որ միջադեպի պատճառով ուղևորները Երևան կմեկնեն պահուստային ինքնաթիռով։ Թռիչքն էլ հետաձգվել է մոտ 30 րոպեով։

Նշվում է, որ անցյալ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթում․ հուլիսի 19-ին ուղևորներին տարհանել էին ինքնաթիռից փչովի սանդուղքով՝ ծխի ազդանշանի միանալու պատճառով։

Placeholder
Շերեմետևոյում օդանավասանդուղքը հարվածել է Երևան թռչող ինքնաթիռին