Վրաստանի ճանապարհներին երեք ամսում 108 մարդ է զոհվել
Իրավունք
12:23 25/07/2019
Տարածաշրջան

Վրաստանի ճանապարհներին երեք ամսում 108 մարդ է զոհվել

Վրաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը շարունակում է տագնապալի լինել, թեև 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ առանձնահատուկ աճ չկա.

•1,427 ՃՏՊ 2019թ-ի ապրիլին, մայիսին, հունիսին, 1,302 պատահար՝ 2018 թ-ի նույն ամիսներին;

•այդ պատահարների հետևանքով զոհվել է 108 մարդ, 1,929-ը տուժել է, 2018-ին զոհվել էր 116 մարդ, տուժել 1,779 մարդ։

Ինչպես գրում է Jam News-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունեցել Թբիլիսիում և 2019, և 2018 թվականներին։

ՆԳՆ վիճակագրությունում կա նաև ՃՏՊ հիմնական պատճառների ցանկը․

•արագության գերազանցում;

•սխալ խուսավարում․ մի գծից մյուսն անցնելիս թարթիչ չմիացնելը, հոծ գծի խախտում, վազանց արգելված վայրում;

•ոչ սթափ վիճակում մեքենա վարելը;

•հետիոտնի կողմից անվտանգության կանոնների խախտում;

•մեքենայի տեխնիկական անսարքություն։

Վթարների մեծ մասը՝ 850-ը, տեղի է ունեցել մարդատար ավտոմեքենաների, 58-ը՝ մոտոցիկլետների մասնակցությամբ։ Եվս 58 դեպքում մասնակից են եղել բեռնատար մեքենաները։

Վթարների հետևանքով մահացության բարձր ցուցանիշի պատճառով Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացնում է վերահսկողությունը ճանապարհներին։

Ճանապարհներին արդեն տեղադրվել է մոտ հինգ հազար արագաչափ, ռադարները շուտով կտարածվեն մոտ 700 կմ ճանապարհների վրա։

ՆԳՆ-ն նաև արշավ է նախաձեռնել, որն անվանել է «Երկար ապրելու համար»։ Թբիլիսիում և մի քանի այլ քաղաքներում մայրուղիներում վթարի հետևանքով շրջված ավտոմեքենաների ինստալյացիաներ են հայտնվել։

Placeholder
Վրաստանի ճանապարհներին երեք ամսում 108 մարդ է զոհվել