HBO-ի նախագահը կտրուկ է արձագանել «Գահերի խաղի» երկրպագուներին
Մշակույթ
09:32 26/07/2019
Աշխարհ

HBO-ի նախագահը կտրուկ է արձագանել «Գահերի խաղի» երկրպագուներին

Ամերիկյան HBO հեռուստաալիքի նախագահ Քեյսի Բլոյսը մեկնաբանել է «Գահերի խաղը» ֆիլմի  երկրապագուների դիմումը, որոնք պահանջում են վերանկարահանել վերջին եթերաշրջանի երզափակիչ հատվածը։ 

ren.tv –իհաղորդմամբ, համացանցում խնդրագիրը ստորագրել է 1,6  միլիոն մարդ։ Հեռուստասերիալի երկրապագուները պահանջում են փոխել վերջն ու սկսել նոր նկարահանումներ։

Բլոյսի  խոսքով, որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Նա նաև կտրուկ է արտահայտվել հանդիսատեսի մասին, որը փորձում է կարծիք պարտադրել.« լավագույն ստեղծողները գիտեն՝, ինչպես ավարտել «Գահերի խաղը»»։

Հեռուստաալիքի նախագահն ասել է, որ «Էմմիում» 32 անվանակարգում մրցանակի հավակնելն «հիանալի ապացույց է, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել»։

«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։  «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան կայացել է այս տարվա ապրիլի 14-ին։ Այն 2019-ի ամենասպասված սերիալն էր։

Placeholder
HBO-ի նախագահը կտրուկ է արձագանել «Գահերի խաղի» երկրպագուներին