Փորձել են հարձակվել Պորոշենկոյի վրա
Իրավունք
09:41 26/07/2019
Աշխարհ

Փորձել են հարձակվել Պորոշենկոյի վրա

Մի քանի մարդ փորձել է հարձակվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, երբ նա  հեռանալիս է եղել Հետաքննության պետական բյուրոյից։ rbc.ru-ն գրում է, որ հարձակվողներից մեկը թռել է Պորոշենկոյի մեքենայի վրա և սկսել է մեքենայում նստած մարդկանց ինչ-որ ժեստեր ցույց տալ։ Նախկին նախագահի թիկնազորը նրան իջեցրել է մեքենայից վրայից, որից հետո փոքրիկ բախում է եղել։ Դեպքի վայր է եկել ոստիկանությունը։ Հարձակվողները փորձել են թաքնվել իրավապահներից։ Այդ պահին Պորոշենկոյի մեքենան հեռացել է։

Պ. Պորոշենկոն և նրա թիմի անամները մի քրեական գործով  ֆիգուրանտներ են, որը հարուցել է Հետաքննության պետական բյուրոն։ Հերթական  հարցաքննությունը հուլիսի  25-ին էր, սակայն երբ նախկին նախագահը հայտնվել է գերատեսչությունում, հայտնի է դարձել, որ նրա փաստաբանը կրկին խնդրել է հեռաձգել մինչև օգոստոսի 8-ը։

Placeholder
Փորձել են հարձակվել Պորոշենկոյի վրա