«Գահերի խաղ» ստեղծողները կլքեն  HBO-ն
Մշակույթ
11:11 27/07/2019
Աշխարհ

«Գահերի խաղ» ստեղծողները կլքեն HBO-ն

Հանրահայտ «Գահերի խաղը» ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել  Ուեյսսը հնարավոր է հեռանան HBO-ից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Тhe Hollywood Reporter-ն:

Նշվում է, որ նրանց հեռանալը կապված է 200 միլիոն դոլարի ռեկորդային պայմանագրի կնքման հետ։ Բենիոֆի ու Ուեյսսի համար պայքարում են այնպիսի մեծ ստուդիաներ, ինչպիսին է Amazon-ը, Netflix-ը և Disney-ը։

Առկա տվյալներով, սերիալի հեղինակներն առաջարկություն ունեն Amazon ստուդիայից։ Այնտեղ նրանք ցանկանում են աշխատել «Մատանիների տիրակալը» սերիալի վրա։

Բացի այդ, Disney-ը ցանկանում է առաջարկել նրանց հսկել  FX ալիքի պրոդյուսերներին։

Placeholder
«Գահերի խաղ» ստեղծողները կլքեն HBO-ն