Մոսկվայի կենտրոնից 300-ից ավելի մարդու են բերման ենթարկել
Իրավունք
16:16 27/07/2019
Աշխարհ

Մոսկվայի կենտրոնից 300-ից ավելի մարդու են բերման ենթարկել

Մոսկվայում քաղաքապետարանի հարևանությամբ՝ Տվերսկայա փողոցում,  ընթանում է  չարտոնված բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնում Մոսկվային քաղաքային դումայի  պատգամավորների անկախ թեկնածուներին, որոնց հրաժարվում են գրանցել որպես թեկնածու։

kommersant.ru-ի հաղորդմամբ, ոստիկանությունը շղթա է կազմել, չեն թողնում ակցիայի մասնակիցներին մոտենալ քաղաքապետարանի շենքին։

Հաղորդվում է, որ Մոսկվայի կենտրոնից բերման է ենթարկվել 317 մարդ։ Ավելի վաղ ձերբակալվել էին Մոսկվայի քաղաքային դումայի մի քանի նախկին թեկնածուներ։ 

Տվերսկայա փողոցը փակ է անցորդների համար։

Placeholder
Մոսկվայի կենտրոնից 300-ից ավելի մարդու են բերման ենթարկել