Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից  զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Իրավունք
11:21 29/07/2019
Հայաստան

Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ

2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա.Բուլղադարյանը մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Placeholder
Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից զինծառայողի սպանության դեպքի առթիվ