Վրացական ավիաընկերությունը 25 մլն դոլարի վնաս է կրել դեպի Ռուսաստան չվերթների չեղարկման պատճառով
Տնտեսություն
19:31 29/07/2019
Տարածաշրջան

Վրացական ավիաընկերությունը 25 մլն դոլարի վնաս է կրել դեպի Ռուսաստան չվերթների չեղարկման պատճառով

Վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների չեղարկման հետևանքով կրել է 25 մլն դոլարի վնաս: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ընկերությունը ստիպված է եղել վաճառված տոմսերի 80 տոկոսը հետ վերադարձնել:  Բացի այդ, ըստ աղբյուրի, կտրուկ նվազել է տվյալ ավիաընկերության տոմսեր ձեռք բերող մարդկանց թիվը:

Georgian Airways-ի ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով: Իշխանությունները հայտարարել են, որ մասնակիորեն կփոխհատուցեն ավիափոխադրողի վնասը:


 

Placeholder
Վրացական ավիաընկերությունը 25 մլն դոլարի վնաս է կրել դեպի Ռուսաստան չվերթների չեղարկման պատճառով