Ախալքալաքում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել
Իրավունք
10:33 29/07/2019
Տարածաշրջան

Ախալքալաքում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել

Նախօրեին Ախալքալաքում Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանությունը պետական անվտանգության ծառայության հակահետախուզական բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել է ինտերպոլի կողմից փնտրվող Ադրբեջանի քաղաքացու: 

Jnews-ի հաղորդմամբ, 1989 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացին, Թ․ Գ․-ն կանխամտածված սպանություն գործելու համար 2015 թվականից փնտրվում էր ինտերպոլի կողմից: Օրենքով սահմանված կարգով ձեբակալվածին արտահանձնում են։

Placeholder
Ախալքալաքում Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել