Երվանդ Վարոսյան. Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում
Իրավունք
11:25 30/07/2019
Հայաստան

Երվանդ Վարոսյան. Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, որ հայտարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքները պաշտպանելու փաստաբանների նախաձեռնության մասին, այսօր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դատական համակարգը վերջնականապես կործանելուն միտված իշխանության անհեռատես քայլերի դեմ ըմբոստացած փաստաբաններիս որևէ կերպ փաստարկված հակադարձելու հնարավորություն չունեցող զոմբիապետերը, ֆեյքապաններն ու գրանտակերաբույծները ստիպված շրջանառության մեջ են դրել «ով պաշտպանում է դատավոր Գրիգորյանին հակահեղափոխական քոչարյանական է» թեզը:

Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում (առաջին հերթին ինքներդ ձեր համար) ոչ միայն ձեր անհավասարակշռության պատճառով, այլ նաև պրիմիտիվության պատճառով»։

 

Placeholder
Երվանդ Վարոսյան. Պարոնայք, դուք արդեն վտանգավոր եք դառնում