ԵՊՀ արհկոմիտեն անհամաձայնություն է հայտնել ԵՊՀ  26 աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելուն
Կրթություն, գիտություն
15:37 30/07/2019
Հայաստան

ԵՊՀ արհկոմիտեն անհամաձայնություն է հայտնել ԵՊՀ 26 աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելուն

Հուլիսի 29-ի նիստում ԵՊՀ արհկոմիտեն որոշեց անհամաձայնություն հայտել (համաձայնություն չտալ) առ այն, որ 2019 թ. օգոստոսի 26-ից ԵՊՀ թվով 26 աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվեն (աշխատանքային հարաբերությունները դադարեցվեն):

Խոսքը ԵՊՀ հաշվապահության, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու ԵՊՀ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների մասին։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին ուղղված նամակում կազմակերպությունն առաջարկում է լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության 8 աշխատակիցների պայմանագրերը լուծելիս առաջնորդվել օրենքով ու նրանց առաջարկել այլ աշխատանք։





Placeholder