Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
Իրավունք
17:44 30/07/2019
Հայաստան

Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ներկայացրած խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Խորհրդակացական սենյակից  վերադառնալուց հետո հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ներկայացրել էր միջնորդությունը՝ ընդգծելով, որ  Մ.Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, հիվանդությունները գրանցում են բացականա դինամիկա։

Մեղադրող դատախազն առարկել էր՝ նշելով, որ  ներկայացված փաստարկները միջնորդությունը բավարարելու համար հիմնավոր չեն, միջնորդությունը գրավով փոխարինելու համար փաստարկված չէ։

Արդեն մի քանի անգամ պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունները՝ հաշվի առնելով Մ. Գրիգորյանի առողջական վիճակը, սակայն դատարանը մշտապես մերժել է միջնորդությունները։ 

Placeholder
Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց