«Փաստ». Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում
Օրվա մամուլ
09:57 31/07/2019
Հայաստան

«Փաստ». Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի՝ համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։

Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև «Ֆեյսբուք»–ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ ֆինանսական վնասներ պատճառում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում