Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է, մրգահյութերինը՝ աճել
Տնտեսություն
13:13 31/07/2019
Հայաստան

Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է, մրգահյութերինը՝ աճել

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին  Հայաստանում արտադրվել է 28 մլն 981.2 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նվազել է 28.7%-ով:

Վիճակագրության համաձայն,  այս տարվա հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 4 մլն 440.9 հազար լիտր մրգահյութ և բանջարահյութ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 8.7%-ով:

Մասնավորապես, տոմատի հյութերի արտադրության ծավալն աճել է 32.4%-ով՝ կազմելով 208.5 հազար լիտր,իսկ առանց խառնուրդների, շաքարի հավելումներով մրգահյութերի արտադրությունն ավելացել է 7.7%-ով՝  կազմելով 4 մլն 232.4 հազար լիտր:

 

Placeholder
Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը նվազել է, մրգահյութերինը՝ աճել