Փաշինյան. Պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը
Տնտեսություն
18:31 01/08/2019
Հայաստան

Փաշինյան. Պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված:

Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:

Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:

Նման որոշումներով նաև պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը:

Այս առումով կարևոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաև  Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»։

Placeholder
Փաշինյան. Պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը