ՋԷԿ-երի արտադրության ծավալը 36.4%-ով նվազել է
Տնտեսություն
19:04 01/08/2019
Հայաստան

ՋԷԿ-երի արտադրության ծավալը 36.4%-ով նվազել է

2019 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 998.4  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.4%-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 36.4%-ով և կազմել 719.2 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 39.5%-ով՝ կազմելով  13.8  հազար հեգաջոուլ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 11%-ով՝  կազմելով 1 069.3 մլն կՎտ ժամ։

2019 թ-ի հունվար-մայիսին  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 203.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.6%-ով:

Նշենք նաև, որ հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 1.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝  աճելով 1.8 անգամ, իսկ արևային էլեկտրակայաններն արտադրել են  4.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2018 թ-ի հունվար-մայիսի  համեմատ աճելով 3.2 անգամ:

 

Placeholder
ՋԷԿ-երի արտադրության ծավալը 36.4%-ով նվազել է