Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում
Քաղաքական
10:46 01/08/2019
ԼՂՀ

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը  նախօրեին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին:

ԱՀ ՄԻՊ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է գնահատել կազմակերպության դրական դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և Արցախի ու արցախցիների մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:

Գ.Ղազարյանը նշել է, որ ԱՄՆ Հայ իրավաբանների միության գործունեության առաջնային ուղղություններից մեկը Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը նպաստելն է: Նա հավաստիացրել է, որ Միությունը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ:

Նրանք քննարկել են մեկ ամիս առաջ Կալիֆորնիայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր՝ պայմանավորվելով շարունակել համապարփակ խորհրդակցությունները:
 

Placeholder
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ԱՄՆ Հայ իրավաբանների միության դերն Արցախում