GW. Մեկ տարում ավելի քան 160 բնապահպան է սպանվել
Հասարակություն
09:17 01/08/2019
Աշխարհ

GW. Մեկ տարում ավելի քան 160 բնապահպան է սպանվել

Անցած տարի ամբողջ աշխարհում սպանվել է 164 բնապահպան։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացրել Global Witness ոչ կառավարական կազմակերպությունը։  Այդ խումբը մասնագիտանում է այն երկրների վրա, որոնք արտահանում են բնական ռեսուրսներ: Խոսքն առաջին հերթին հակամարտությունների մասին է, որոնք մղվում են այն հողի համար, որը պահանջվում է ռեսուրսներ ստանալու համար: Օրինակ բնիկ ժողովուրդների բնակության վայրերում:

40 մարդ սպանվել է Ֆիլիպիններում,  երկրորդ և երրորդ տեղերում են Կոլումբիան և Հնդկաստանը։ Իրավապաշտպանները հայտարարում են, որ տեղի ունեցածի մեջ մեղավորը ոչ այնքան տվյալ երկրի իշխանություններն են, որոնք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում հետևել օրենսդրությանը, որքան գլոբալ կորպորացիաները, որոնք շահերից է բխում հենց հողերի զավթումը։

Placeholder
GW. Մեկ տարում ավելի քան 160 բնապահպան է սպանվել