ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է 5 միլիոն եվրո պարգևավճարից
Աշխարհում
11:59 02/08/2019
Աշխարհ

ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է 5 միլիոն եվրո պարգևավճարից

Փարիզյան ՊՍԺ-ն զրկել է իր հարձակվող Նեյմարին 5 միլիոն եվոյի չափով պարգևավճարից։ sport24.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրում է UOL-ը։

27-ամյա բրազիլացու պայմանագրում 3 միլիոն եվրո բոնուսի կետ է եղել այն դեպքում, եթե նա հայտնվի ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների  ցուցակում։ Նեյմարը չի հայտնվել այդ ցուցակում։ Բացի այդ, Նեյմարը զրկվել է 2 միլիոն եվրո պարգևավճարից ոչ պատշաճ վարքի համար, քանի որ ուշացել է մարզումներից։

Բրազիլացին տեղափոխվել է ՊՍԺ «Բարսելոնայից» 2017 թվականին 222 միլիոն եվրոյով՝ դառնալով պատմության մեջ ամեն ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2018/19 մրցաշրջանում  28 խաղում Նեյմարը հարվածել է 23 գոլ։ Այս տարի լուրեր են պտտվում Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխման մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է փոխարինել Նեյմարին «Բարսելոնայի» մի քանի խաղացողով։
 

Placeholder
ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է 5 միլիոն եվրո պարգևավճարից