Վեդիի ծննդատանը ծննդկան է մահացել
Առողջություն
14:53 02/08/2019
Հայաստան

Վեդիի ծննդատանը ծննդկան է մահացել

Արարատի մարզի Վեդիի քաղաքային  ծննդատանը ծննդկան է մահացել։ 29 տարեկան կինը Վեդիի բնակիչ է։ Panorama.am-ի ունեցած տեղեկությունները հաստատեցին ոստիկանությունից։

Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին,  դեպքի մասին ահազանգը ստացել են այսօր վաղ առավոտյան։ Մահացել է նաև պտուղը։

«Ահազանգը ստանալուց հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են»,-ասացին ոստիկանությունից։
 

Placeholder
Վեդիի ծննդատանը ծննդկան է մահացել