ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով
Տնտեսություն
12:38 02/08/2019
Աշխարհ

ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով

Էլեկտրոնային առևտրի արդյունքներով ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով: Գազետա.ռու-ի փոխանցմամբ, դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։

Նշենք, որ  Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է սեպտեմբերի 1-ից  չինական արտադրանքի վրա 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին։ Մաքսատուրքերը տարածվում են 300 մլրդ դոլարի չափով արտադրանքի վրա:

Որոշումն ընդունվել է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վերջին փուլից հետո։ Նա նշել է, որ երկխոսությունը կրել է «կառուցողական» բնույթ։

 

Placeholder
ԱՄՆ-ում նավթի գները նվազել են 8%-ով