Մեսին որակազրկվել է 3 ամսով
Աշխարհում
12:44 03/08/2019
Աշխարհ

Մեսին որակազրկվել է 3 ամսով

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա» ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին որակազրկվել է 3 ամսով։ Բացի այդ, նա պետք է 50 հազար դոլարի տուգանք վճարի։ Այս որոշումն ընդունել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, գրում է Գազետա.ռու-ն։

Որոշման համաձայն, արգելքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 3-ից և կգործի մինչև նոյեմբերի 2-ը: Այսպիսով, ֆուտբոլիստը բաց կթողնի 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղը:

Որակազրկամն պատճառը եղել է այն, որ Մեսին Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ:

Placeholder
Մեսին որակազրկվել է 3 ամսով