Կաթնամթերքի արտադրությունն աճել է
Տնտեսություն
13:41 03/08/2019
Հայաստան

Կաթնամթերքի արտադրությունն աճել է

Հայաստանում 2019 թվականի հինգ ամիսներին  կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ծավալները զգալի ավելացել են:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 7 957.1 հազար տոննա պանիր, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել  է 8.6%-ով։

Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այս տարի 36.5%-ով աճել է թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 2 հազար 653.6 տոննա, 29.8%-ով ավելացել է կաթնաշոռի արտադրությունը՝  կազմելով 744.1 տոննա, 34.7%-ով՝ մածունի արտադրությունը (3 հազ. 930.3 տոննա)։ 

Նշենք նաև, որ կաթի արտադրության ծավալներն էլ աճել են 43.5%-ով. եթե 2018թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել էր 2 մլն. 58.8 հազար լիտր կաթ, ապա այս տարվա հինգ ամիսներին՝ 2 953.9  լիտր։

Վիճակագրության համաձայն, հունվար-մայիսին  33.3%-ով ավելացել է նաև պաղպաղակի արտադրությունը՝ կազմելով 5 352.2 հազար լիտր։

Placeholder
Կաթնամթերքի արտադրությունն աճել է