Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիացի ռոք երգիչ, երգերի հեղինակ The Beatles-ի հիմնադիրներից Փոլ ՄաքՔարթնին խոստովանել է, որ մշտապես մոռանում է խմբի հին երգերը, մշտապես ստիպված է լինում վերհիշել, թե ինչպես ճիշտ նվագել և երգել շատ հին կատարումներ։ Երաժիշտն ափսոսում է, որ կողքին չկան խմբի իր գործընկերները, որոնք կարող էին իրեն հիշեցնել ճիշտ ակորդները։ Այս մասին գրել է kulturomania.ru-ն՝ հղում անելով The Independent-ին։
«Ստիպված ամեն ինչ նորից եմ սովորում։ Ես շատ երգեր եմ գրել, բայց բոլորը հնարավոր չէ հիշել»,- ասել է նա։
ՄաքՔարթնին վստահ է, որ իր ստեղծագործական ժառանգությունը հիմնականում դիմացել է ժամանակի փորձությանը:
«Նայելով մի քանի հին երգերը, դուք կասեք. «Օ, դա խելացի է։ Ես այսպես չէի անի»»,- ասել է երաժիշտը։
77-ամյա ՄաքՔարթնին շարունակում է վարել ակտիվ ստեղծագործական կյանք։ Սեպտեբերին պետք է ներկայացվի նրա «Բարև, թոռնուհի» մանուկների համար գիրքը։