Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը. Աշոտ Ղուլյան
Քաղաքական
12:27 05/08/2019
ԼՂՀ

Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում անցկացվելիք Համահայկական խաղերին։

«Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է:

Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:

Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»,- գրել է նա։

Placeholder
Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը. Աշոտ Ղուլյան