Իրենց «պապայի» տեղ չդնեն՝  որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
19:32 06/08/2019
Հայաստան

Իրենց «պապայի» տեղ չդնեն՝ որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու. Արայիկ Հարությունյան

«Համոզված եմ, որ Արցախում տեղի են ունենալու թափանցիկ, ժողովրդավարական, օրինակելի ընտրություններ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ  Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ վստա՞հ է, որ նախագահական ընտրություններին Բակո Սահակյանը չի առաջադրվի,  Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում՝ Բակո Սահակյանն առաջադրվելու է, թե ոչ: Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, և մենք հարգում ենք նրա որոշումը»
Նա նշեց նաև՝ չի կիսում այն միտքը, որ տարբեր քաղաքական գործիչներ, ուժեր հայտարարում են, թե Արցախում պետք է լինի միասնական թեկնածու:

«Արցախում ինչ իշխանություն է ձևավորելու, որոշելու է ժողովուրդն՝ իր կամարտահայտությամբ և ընտրությամբ: Հայտարարում են,  թե  7-10 հոգի ընդհանուր թեկնածու պիտի լինի, միասնական թեկնածու պիտի լինի, ցուցակում սրանք-նրանք չպետք է լինեն: Այսինքն՝ Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ ով պիտի լինի թեկնածու։  Կա Սահմանադրություն, դրան համապատասխան ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվելու և ժողովուրդն է որոշելու, թե ով է լինելու նախագահը և  ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու: Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ,  եթե քաղաքական գործիչներ են, և ներկայացնեն ծրագիր: Իրենց «պապայի» տեղ չդնեն, իրենք որոշեն՝ ով ունի իրավունք առաջադրվելու և դառնա նախագահի թեկնածու: Գոնե հավաքեք ձեր շուրջը մի քանի հոգի կամ օրենքին համապատասխան քաղաքական ուժ ձևավորելու համար թիմ, որից հետո քաղաքական հայտարարություններ արեք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ «Ազատ հայրենիք»-ը  դեմ է միասնական թեկնածուին, սակայն, ըստ նրա, կարող են լինել կոալիցիաներ, պայմանավորվածություններ, համաձայնություններ:

Placeholder
Իրենց «պապայի» տեղ չդնեն՝ որոշեն, թե ով ունի իրավունք առաջադրվելու. Արայիկ Հարությունյան