«Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված խնդիր չի եղել. Սաթենիկ Հովհաննիսյան
Տնտեսություն
19:52 06/08/2019
Հայաստան

«Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված խնդիր չի եղել. Սաթենիկ Հովհաննիսյան

«Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն իրականացնում է ներքին ուսումնասիրություններ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը  մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ: Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղի չտալ»,- ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել:

Հիշեցնենք, որ դեպի Գյումրի  «Պոբեդա» ավիաընկերության կողմից  թռիչքների դադարեցման մասին հայտարարել էր «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ավիաընկերությունից  որպես այդ քայլի պատճառ նշել էին Գյումրիում վառելիքի թերի լիցքավորումը։
 

Placeholder
«Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված խնդիր չի եղել. Սաթենիկ Հովհաննիսյան