ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները զինվորական երդում են տվել
Սպորտ
15:00 06/08/2019
Հայաստան

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները զինվորական երդում են տվել

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այսօր N զորամասում տեղի ունեցավ մարզական վաշտի երդման արարողությունը։ Վաշտի գերակշիռ մասը եղել են ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։

«Մարզիկներն այս երդումով ավարտեցին երիտասարդ մարտիկի դասընթացները։ Առջևում երկու տարվա ծառայություն է՝ մարզական կյանքին զուգահեռ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ն հանդես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:


Placeholder