«Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին
Տնտեսություն
13:53 06/08/2019
Հայաստան

«Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին

«Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը ձմռան սեզոնին ընդառաջ դադարեցնելու է թռիչքները դեպի Գյումրի։  Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Լրատվամիջոցը վկայակոչելով իր աղբյուրներին՝ գրում է, որ պատճառը Գյումրիում վառելիքի թերլիցքավորումն է։

«Ցավոք սրտի, Գյումրիի օդանավակայանում վառելիք լիցքավորող ընկերությունը պարբերաբար թերի է լցնում։ Ընկերությունը մեկ անգամ չէ, որ դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդիրը լուծելու պահանջով։ Սակայն բավարար քայլեր չեն ձեռնարկվել, և այդ ընկերությունը շարունակում է իր պրակտիկան։ Մինչև ամառային սեզոնի վերջ ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները, սակայն ձմեռային սեզոնին ընդառաջ այդ ուղղությամբ տոմսերի վաճառքը կդադարեցվի»,-ասել է աղբյուրը։

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տոմսերի վաճառքը դադարեցված է։ Այս պահին  լոուքոսթերը շաբաթական իրականացնում է տասը չվերթ Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, ձմռանը նախատեսվում էր 7 չվերթ։

Լոուքոսթերը սկսել էր թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի 2016-ի դեկտեմբերից։

Placeholder
«Պոբեդա»-ն հայտարարել է դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին